Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով 15.07.2025 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թիվ 15072025-11-0026 և 15072025-11-0025 վկայականները, ինչպես նաև 16.08.2024 թվականին կնքված (սեղանամատյան թիվ 2888) հողամասի վարձակալության պայմանագրի 6.2 կետը`
1.Դիլիջան համայնքի ղեկավարի 09.08.2024 թվականի «Քաղ․ Սասուն Թամրազյանին վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» թիվ 889-Ա որոշման 1-ին կետում «12438.6 քմ»-ի փոխարեն կարդալ «1.1147 հա»։
2.Դիլիջան համայնքի և Սասուն Թամրազյանի միջև 16.08.2024 թվականին կնքված (սեղանամատյանթիվ 2888) հողամասի վարձակալության պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) կատարել փոփոխություն, մասնավորապես՝
1) Պայմանագրի 1.1 կետում «12438.6 քմ»-ի փոխարեն գրել «1.1147 հա»,
2) Պայմանագրի 4.1 կետում «62 193 (վաթսուներկու հազար հարյուր իննսուներեք) ՀՀ դրամի»-ի փոխարեն գրել «55 735 (հիսունհինգ հազար յոթ հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ»,
3.Սույն փոփոխությունները ամրագրել համաձայնագրով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ համաձայնագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4.Սույն համաձայնագիրը հանդիսանում է 16.08.2024 թվականին կնքված (սեղանամատյանթիվ 2888) հողամասի վարձակալության պայմանագրի անբաժանելի մասը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: