Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող Գազ 31-10 ,ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները և ԳԱԶ մակնիշի ավտոբուսը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գազ 31-10 ,ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները և ԳԱԶ մակնիշի ավտոբուսը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները`
Լոտ 2 /ԱԳ-10/ - Գազ 31-10 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա, 2003թ. արտադրության , մեկնարկային գինը` 320000 ՀՀ դրամ:
Լոտ 3 /ԱԳ-10/ - ՎԱԶ 2121 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա, 1985թ. արտադրության , մեկնարկային գինը` 185000 ՀՀ դրամ:
Լոտ 4 /ԱԳ-10/ - ԳԱԶ KUBANETC C 181-02 մակնիշի ավտոբուս, 1988թ. արտադրության , մեկնարկային գինը` 1100000 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: