Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Գույքի օտարման մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
2. Հողի հարկի և գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
3. Դիլիջան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
Զեկ.Ա. Սանթրոսյան
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհդի կազմում ընդգրկելու համար Դիլիջան համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի թեկնածու առաջադրելու մասին:
Զեկ.Ա. Սանթրոսյան
5. Գույքի տնօրինման մասին:
Զեկ.Ա. Սանթրոսյան
6. Գույքի տնօրինման մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
7. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցի 1-ին նրբ. թիվ 18/1 հասցեի 302.2 քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
8. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 88/1 հասցեի 477.8քմ մակերեսով հողամասը Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
9. Գույքի տնօրինման մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
10. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2474.9քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը աճուրդի և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 250.0քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին:
զեկ. Ա.Սանթրոսյան
11. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվետվությունը /հողային հաշվեկշիռը/ համաձայնեցնելու մասին:
զեկ. Ա.Սանթրոսյան
12. Դիլիջան համայնքի ավագանու 2019թ. հոկտեմբերի 15-ի թիվ 147-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
13. Դիլիջան համայնքի 2020թ.բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան