Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Գայի փողոց շենք 81 բնակարան 21 հասցեի բնակիչ Կամո Խաչատրյանը` հայտնելով, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 30-ի թիվ 265 որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Սիլվարդ Տիգրանի Պիպոյանի» փոխարեն գրվել է «Սիրվարդ Տիգրանի Պիպոյան»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 30-ի թիվ 265 որոշման մեջ «Սիլվարդ Տիգրանի Պիպոյանի» փոխարեն գրվել է «Սիրվարդ Տիգրանի Պիպոյան»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 30-ի թիվ 265 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Սիրվարդ Տիգրանի Պիպոյանի» փոխարեն կարդալ «Սիլվարդ Տիգրանի Պիպոյան»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: