Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 488
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2025 թվականի N 488

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 175/4 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 105․3ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 06-ի թիվ 987-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 175/4 հասցեի 105․3քմ հողամասում, քաղ. Կարեն Սաշայի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 32․83քմ արտաքին մակերեսով ավտոտնակի և 5․25քմ արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 19052025-11-0066/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարեն Սարգսյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունները ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2025թ. հունիսի 25-ի թիվ 937-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունները և վերջիններիս սպասարկման հողամասը քաղ. Կարեն Սաշայի Սարգսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 175/4 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 32․83քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 5․25քմ արտաքին մակերեսով պարիսպը և վերջիններիս սպասարկման 105․3քմ հողամասը, համապատասխանաբար, 89462 դրամ, 28613 դրամ և 1107104 դրամ արժեքներով օտարել քաղ. Կարեն Սաշայի Սարգսյանին:
2.Կնքել հողի և շինությունների առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Կարեն Սարգսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 1107104 /մեկ միլիոն հարյուր յոթ հազար հարյուր չորս/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 89462 /ութսունինը հազար չորս հարյուր վաթսուներկու/ դրամ, 28613 /քսանութ հազար վեց հարյուր տասներեք/ դրամ վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner