Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սուսաննա Դավթյանը և Անժելիկա Խաչատրյանը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 259 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 259 հասցեի հողամասից առանձնացվող 0.0218հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց, թիվ 259/5, իսկ մնացած 0.0962հա հողամասը և բնակելի տունը/համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը ` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց, թիվ 259։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: