Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Մարկ Միխաիլի Միխաիլովը և Իլարիոն Միխաիլի Միխաիլովը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 32 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 0.0386հա հողամասին կից գտնվող /Վասիլևի փողոց թիվ 32/2 հասցեի/ 0.01496հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.01496հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 32/2 հասցեի 0.01496հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1022412 /մեկ միլիոն քսաներկու հազար չորս հարյուր տասներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Մարկ Միխաիլի Միխաիլովին և Իլարիոն Միխաիլի Միխաիլովին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 32/2հասցեի 0.01496հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1022412 /մեկ միլիոն քսաներկու հազար չորս հարյուր տասներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Մարկ Միխաիլի Միխաիլովին և Իլարիոն Միխաիլի Միխաիլովին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: