Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 05-ի թիվ 219-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/13 հասցեի 25․4քմ հողամասում, քաղ. Սասուն Հրայրի Սոխիկյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 49․93քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17032025-11-0025/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սասուն Սոխիկյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. սեպտեմբերի 10-ի թիվ 970-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Սասուն Հրայրի Սոխիկյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/13 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 49․93քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 136060 դրամ և 267051 դրամ արժեքներով օտարել քաղ. Սասուն Հրայրի Սոխիկյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Սասուն Սոխիկյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 267051 /երկու հարյուր վաթսունյոթ հազար հիսունմեկ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 136060 /հարյուր երեսունվեց հազար վաթսուն/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: