Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 925-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N 925-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  25-րդ և 42-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2026 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1.Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ուղղորդել հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերին՝ 

1) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում հանրային լողավազանի կառուցում», 

2) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում» (Հասցեներ` Գետափնյա 80, Այգեստան 2Բ, Գայի 76 և Շամախյան 3Ա), 

3) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի «Թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում։

4) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան 17/30 հասցեից  մինչև Պարզ լճի փողոց 19/12 հասցեն և Սայաթ-Նովայի 152 հասցեից մինչև Աղստև ընկած հատվածը ջրահեռացման համակարգի կառուցում։

5) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․Գորկու 54/1 հասցեից մինչև Սայաթ-Նովայի 73 հասցեն և Սայաթ-Նովայի 73 հասցեի հատման կետից մինչև Սայաթ-Նովայի 209 հասցեն ընկած ճանապարհահատվածի ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 


Կողմ -12

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(892.72 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner