Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 989-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2025 թվականի N 989-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 27.12.2024թ․ թիվ 2060-Ն որոշման,   Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 25․03.2025թ․ կնքված թիվ ՏԿԴ-2025 պայմանագրի հիման վրա ս/թ․ հուլիսի 4-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի  Դիլիջան համայնքին հատկացվել է 436 800 (չորս հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհում ստացած աշխատակիցներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու համար։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է վերը նշված գումարը ճանաչել եկամուտ և ծախս։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 436 800 (չորս հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։ 

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված   436 800 (չորս հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝ «09-01-01» Դիլիջան համայնք /նախադպրոցական կրթություն/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4729 /Այլ նպաստներ բյուջեից/ հոդվածով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Կողմ -11

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner