Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. փետրվարի 13-ի թիվ 111-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 20/1 հասցեի 15․3քմ հողամասում, քաղ. Աշոտ Անդրանիկի Սողոմոնյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 10․56քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 07032025-11-0008/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Աշոտ Սողոմոնյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. ապրիլի 11-ի թիվ 919-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Աշոտ Անդրանիկի Սողոմոնյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 20/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 10․56քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և վերջինիս սպասարկման 15․3քմ հողամասը, համապատասխանաբար, 48914 դրամ և 104565 դրամ արժեքներով օտարել քաղ. Աշոտ Անդրանիկի Սողոմոնյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Աշոտ Սողոմոնյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 104565 /հարյուր չորս հազար հինգ հարյուր վաթսունհինգ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 48914 /քառասունութ հազար ինը հարյուր տասնչորս/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: