Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 810
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2024 թվականի N 810

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՍԻԼԵՎԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 42/3 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն Դիլիջանի Քաղխորհրդի գործկոմի 1988թ. նոյեմբերի 01-ի նիստի թիվ 14 արձանագրության, բնակելի տան կառուցման նպատակով, Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 42 հասցեի հողամասից քաղաքացի Մանվել Սուրենի Գուլանյանին հատկացվել է 600.0քմ հողամաս: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեի հողամասի հատկացման փաստաթղթային հիմքերի վերականգնման խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ: Պետականորեն որակավորված անձի կողմից կազմված հատակագծի համաձայն՝ նշված հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 600.0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1991թ. մարտի 13-ի թիվ 209 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով`

1. Դիլիջանի Քաղխորհրդի գործկոմի 1988թ. նոյեմբերի 01-ի նիստի թիվ 14 արձանագրության համաձայն՝ քաղաքացի Մանվել Սուրենի Գուլանյանին հատկացված հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Վասիլևի փողոց, թիվ 42/3:
2. Վերականգնել Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 42/3 հասցեի տնամերձ հողամասի /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/ փաստաթղթային հիմքերը` 600.0քմ մակերեսով, քաղ. Մանվել Սուրենի Գուլանյանի /ծնված՝ 01.04.1963թ․/ սեփականության իրավունքով:
3. Պարտավորեցնել քաղ․ Մանվել Գուլանյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner