|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2020 թվականի N 78 |
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Գայի փողոցի թիվ 84 շենքի թիվ 13, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Գայի փողոցի թիվ 84 շենքի թիվ 13, երկու սենյականոց՝ 69,9 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով,104850 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -5 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|