|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2024 թվականի N 763-Ա |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 292-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ և 42-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ»-ի 2024 թվականի հունիսի 26-ի գրությունը՝ 1.Դիլիջանի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի թիվ 292-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կազմում՝ «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ»-ի լիազոր ներկայացուցիչ՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ՓԲԸ-ի տնօրեն Հրանտ Բաբասյանի փոխարեն ընդգրկել «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ»-ի տնօրեն Արթուր Ամիրխանյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |
Կողմ -13 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|