Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Թաթուլ էդվարդի Ֆրանգուլյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.01978հա հողամասին կից գտնվող /Պարզ լճի փողոց թիվ 1/2 հասցեի/ 0.004հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.004հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 1/2 հասցեի 0.004հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 273372 /երկու հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Թաթուլ էդվարդի Ֆրանգուլյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 1/2 հասցեի 0.004հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 273372 /երկու հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Թաթուլ էդվարդի Ֆրանգուլյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: