Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 728
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2024 թվականի N 728

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 11-044-0315-0069 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արարատ Նազարյանը` Դիլիջան քաղաքի 11-044-0315-0069 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.6հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու, տեղադիրքը ուղղելու և հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի տեղադիրքը ենթակա է ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական տեղադիրքին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել տեղադիրքի ուղղում: Նշված հողամասը գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Հաստատել Դիլիջան քաղաքի 11-044-0315-0069 ծածկագրով, քաղ. Արարատ Նազարյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.6հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Վերը նշված 0.6հա հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի, մասնավորապես՝ վարելահողի:
3.Պարտավորեցնել քաղ. Արարատ Նազարյանին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner