Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը տրամադրված Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19 հասցեի 1.944հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի ժամկետը մինչև 2117թվականը երկարաձգելու խնդրանքով: Դիլիջանի¬¬ համայնքի ղեկավարը ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19 հասցեի 1.944հա հողամասի նկատմամբ <<Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերության վարձակալության իրավունքի ժամկետը երկարաձգելու մասին հարցը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19 հասցեի 1.944հա հողամասի նկատմամբ <<Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության իրավունքի ժամկետը մինչև ----- երկարաձգելու մասին առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |