Դիլիջան համայնքում Բրիտանական ,,Օքսֆամ,, կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ,,ՕքսԵՋեն,, հիմնադրամի կողմից իրականացվում է ,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավման,, ծրագիրը: Ծրագրի գործընկերն է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքի Գոշ գյուղում նախատեսվում է իրականացնել 1000300 ՀՀ դրամի վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի կազմակերպիչները դիմել են համայնքի ղեկավարին, խնդրանքով աջակցել շինարարական աշխատանքներին և կատարել ներդրում 196000 դրամի չափով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է
Ծրագրին համայնքի ֆինանսական մասնակցությունը ապահովելու նպատակով Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի ֆոնդային մասից «Ճանապարհային տրանսպորտ» /բաժին 04 խումբ 05 դաս 01 / հոդված 5113 հատկացնել 196020 դրամ:
|