Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. հունիսի 09-ի թիվ 402-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի 11-003-0649-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասի` 0.66193հա հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0649-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը` 0.66193հա հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Գյուղատնտեսական նշանակության վարելահող: |