Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. ապրիլի 13-ի թիվ 152-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 10546.3քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը, <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 799.2քմ մակերեսով հողամասը և <<Բնակավայրերի հողերից>> 150.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 10546.3քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը, <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 799.2քմ մակերեսով հողամասը և <<Բնակավայրերի հողերից>> 150.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |