Դիլիջանի համայնքի ղեկավարի 2016թ. հոկտեմբերի 10-ի թիվ 324-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 240.6քմ մակերեսով հողամասը, <<Բնակավայրերի հողերից>> 2916.2քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը աճուրդի և <<Բնակավայրերի հողերից>> 1379.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը կրկնաճուրդի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 240.6քմ մակերեսով հողամասը, <<Բնակավայրերի հողերից>> 2916.2քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը աճուրդի և <<Բնակավայրերի հողերից>> 1379.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը կրկնաճուրդի միջոցով օտարել և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |