Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27032015-11-0017 վկայականի, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը տրամադրված է քաղ. Սուրեն Էդվարդի Հախվերդյանին կառուցապատման իրավունքով մինչև 14.09.2030թ. ժամկետով: Քաղ. Սուրեն Հախվերդյանը Դիլիջանի քաղաքապետարանի 06.04.2011թ. թիվ 11/Թ-07 շինարարության թույլտվության համաձայն՝ նշված 60.0քմ հողամասում կառուցել է առևտևի սրահ և ստացել է 02.02.2012թ. թիվ 2 շահագործման ակտը: Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սուրեն Էդվարդի Հախվերդյանը՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի առևտրի սրահի սպասարկման 60.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ կետի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից: Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի 4-րդ կետի՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ /Դիլիջան համայնքի/ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ հողամասում քաղ. Սուրեն Հախվերդյանի կողմից կառուցված առևտրի սրահը անհատույց տրամադրել քաղաքացուն, իսկ առևտրի սրահի սպասարկման 60.0քմ հողամասը օտարել ուղղակի վաճառքի ձևով 74520 /յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսան/ դրամ արժեքով: Դիլիջանի համայնքի ղեկավարը նշված առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու քննարկմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ քաղ. Սուրեն Հախվերդյանին Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեի 60.0քմ հողամասում իր կողմից կառուցված առևտրի սրահը անհատույց տրամադրելու և առևտրի սրահի սպասարկման 60.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով 74520 /յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսան/ դրամ արժեքով օտարելու մասին առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |