Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքում իրականացրած բարեգործական գործունեության և քաղաքի անվանակոչության 475-ամյակի կապակցությամբ շնորհել <<Դիլիջան համայնքի բարեկամ>> կոչում և պարգևատրել համայնքապետարանի ոսկե հուշամեդալով. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանին, 2. Գործարար, բարերար Հակոբ Հակոբյանին: |