Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 163
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 333,2 ՔՄ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Հայկ Հայրապետյանը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով համապատասխան ժամկետով և վճարի դիմաց տրամադրելու խնդրանքով։  

  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21062023–11–0038, 21062023–11–0023, 28082023–11–0030, 01092023–11–0029 վկայականների  Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը հանդիսանում են Դիլիջան  համայնքի սեփականությունը: Հողամասը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: 

 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 100000 (հարյուր հազար) դրամ վարձավճարով Հայկ Հայրապետյանին տրամադրելուն:

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 210-րդ, 211–րդ, 216-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով տարեկան 100000 (հարյուր հազար) դրամ վարձավճարով Հայկ Հայրապետյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու անդամ Արման Բազինյանը առաջարկեց վարձավճարը սահմանել 100000 դրամ, իսկ ավագանու անդամ Ռոբերտ Ալիխանյանը առաջարկեց ժամկետը սահմանել  5 տարի։ Երկու առաջարկներն էլ դրվեցին քվեարկության, կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0 ձայներով աջաջարկություններն ընդունվեցին։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner