Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սիրվարդ Հակոբի Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի թիվ 38 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 950.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող / Մխիթար Գոշի փողոցի թիվ 38/1 հասցեի/ 425.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 425.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի թիվ 38/1 հասցեի 425.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 61272 /վաթսունմեկ հազար երկու հարյուր յոթանասուներկու/ դրամ արժեքով օտարել քաղ. Սիրվարդ Մարտիրոսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի թիվ 38/1 հասցեի 425.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 61272 /վաթսունմեկ հազար երկու հարյուր յոթանասուներկու/ դրամ արժեքով, քաղ. Սիրվարդ Հակոբի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |