Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ>> բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Արթուր Դավթյանի, հիմնադրամին տրամադրված Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 15/2 հասցեի 1.0հա և Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 19 հասցեի հա հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքների ժամկետները մինչև 2117թվականը երկարաձգելու խնդրանքով: Դիլիջանի համայնքի ղեկավարը ավագանու քննարկմանն է ներկայացրել վերը նշված հողամասերի նկատմամբ <<ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ>> բարեգործական հիմնադրամի վարձակալության իրավունքների ժամկետները երկարաձգելու մասին հարցը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 15/2 հասցեի 1.0հա և Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 19 հասցեի հա հողամասերի նկատմամբ <<ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ>> բարեգործական հիմնադրամի վարձակալության իրավունքների ժամկետները մինչև ----- երկարաձգելու մասին առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |