Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջանի համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության և <<Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն >> պետական ոչ առևտրային կազմակերպություն հաճախող թվով 1050 երեխաների համար ձեռք բերել ամանորյա նվերներ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով ` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և վերը նշված նվերների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի «Այլ մշակութային կազմակերպություններ» /բաժին 08 խումբ 02 դաս 04 հոդված 4269/հատկացնել 945000 դրամ։ |