Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 256
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7/17 ՀԱՍՑԵԻ 447.7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վոլոդյա Սամվելի Աթոյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոց թիվ 7/15 հասցեի 447.8քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 14062023-11-0012/ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող այլ համարժեք հողամասի հետ փոխանակելու խնդրանքով: Քաղ. Վոլոդյա Աթոյանը համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոցի թիվ 7/17 հասցեի 447.7քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 22112023-11-0064/ որպես համարժեք հողամաս փոխանակելու վերաբերյալ Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել քաղ. Վոլոդյա Աթոյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոց թիվ 7/15 հասցեի 447.8քմ հողամասը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոցի թիվ 7/17 հասցեի 447.7քմ համարժեք հողամասի հետ փոխանակելու մասին առաջարկությունը՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71 հոդվածի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով ՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոցի թիվ 7/17 հասցեի 447.7քմ  հողամասը փոխանակության միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Ընդ որում, որպես փոխանակվող գույք է հանդիսանում քաղ. Վոլոդյա Աթոյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոց թիվ 7/15 հասցեի 447.8քմ համարժեք հողամասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner