Համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան համայնքի Այգեստան փողոցի 37 հասցեի բնակիչ Ջիվան Ալիխանյանը հողի հարկի և Հակոբջանյան 79 հասցեի բնակիչ Մայիս Ծովյանը գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու խնդրանքով: Համաձայն համայնքապետարանի բազայի՝ 10.04.2019թ. դրությամբ Ջիվան Ալիխանյանի հողի հարկի տույժը կազմում է 40450 դրամ ,իսկ Մայիս Ծովյանի գույքահարկի տույժը՝ 84743 դրամ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 903-Ն որոշումը և ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Սահմանել Դիլիջան համայնքի Այգեստան փողոցի 37 հասցեի բնակիչ Ջիվան Ալիխանյանի հողի հարկի տույժի արտոնություն` նրան ազատել 10.04.2019թ. դրությամբ առաջացած հողի հարկի 40450 դրամ տույժից և Դիլիջան համայնքի Հակոբջանյան 79 հասցեի բնակիչ Մայիս Ծովյանի գույքահարկի տույժի արտոնություն` նրան ազատել 10.04.2019թ. դրությամբ առաջացած գույքահարկի 84743 դրամ տույժից: |