Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի տոնական ձևավորման համար ձեռք բերել խաղալիքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով `
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքի տոնական ձևավորման համար խաղալիքների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Այլ մշակութային կազմակերպություններ» /բաժին 08 , խումբ 02 , դաս 04, / հոդված 4269 հատկացնել 550000 դրամ: |