Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նորայր Ասքանազի Բաբաջանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 142 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1257.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոցի թիվ 142/1 հասցեի/ 481.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 481.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 142/1 հասցեի 481.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 597402 /հինգ հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր երկու/ դրամ արժեքով օտարել քաղ. Նորայր Բաբաջանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 142/1 հասցեի 481.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 597402 /հինգ հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր երկու/ դրամ արժեքով, քաղ. Նորայր Բաբաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |