2018թ․ նոյեմբերի 22-ին «Հայաստան»> համահայկական հիմնադրամը կանցկացնի «Հեռուստամարաթոն-2018»-ը, որի նպատակն է հավաքագրված միջոցները ուղղել թե Արցախում, թե Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի իրականացմանը: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի մասնակցությունը հեռուստամարաթոնին ապահովելու նպատակով Դիլիջանի համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին 01, խումբ 06, դաս 01, հոդված 4639/ հատկացնել 100000դրամ : |