Դիլիջան համայնքի ղեկավարին և ավագանուն է դիմել Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 1-ին նրբ. տուն 7 հասցեի բնակիչ Սիլվա Հովհաննիսյանը, հայտնելով, որ տան պատը փլվել է, փաստացի գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և նշված խնդիրը ֆինանսական տեսանկյունից չեն կարող լուծել սեփական միջոցներով : Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ք.Դիլիջան Օրջոնիկիձե 1-ին նրբ.տուն 7 հասցեի բնակիչ Սիլվա Հովհաննիսյանին ցույց տալ դրամական օգնություն 200000 ՀՀ դրամի չափով: |