Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 5370.9քմ ընդհանուր մակերեսով թվով 11 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 5370.9քմ ընդհանուր մակերեսով թվով 11 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |