Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ժորա Մանուչարյանը, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 30/1 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող 0.00322հա հողամասի և շինության ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու և տեղադիրքը ուղղելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված շինությունը կառուցվելուց հետո մակերեսի և արտաքին չափերի փոփոխման չի ենթարկվել, նշված հասցեում նոր կառուցված շինությունը կառուցվել է նախկին շինության պարագծով, որի սեփականության վկայականում առկա մակերեսը թյուրիմացաբար սխալ է նշված իսկ կադաստրային քարտեզում ճշգրիտ փաստացի չափերով ընդգրկված է։ Հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.00322հա հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 30/1 հասցեի, քաղաքացի Ժորա Մանուչարյանին պատկանող 0.00322հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Պարտավորեցնել քաղ․ Ժորա Մանուչարյանին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: