Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողերից Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 7/6 հասցեի 100.0քմ մակերեսով, 11-003-0674-0078 ծածկագրով հողամասը 250000 դրամ մեկնարկային գնով, հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին հարցը: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողերից Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 7/6 հասցեի 100.0քմ մակերեսով, 11-003-0674-0078 ծածկագրով հողամասը 250000 դրամ մեկնարկային գնով, հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |