Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Կարեն Յուրիի Հովսեփյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 268 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 397.0քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց թիվ 268/2 հասցեի/ 396.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 396.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 268/2 հասցեի 396.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2711851 /երկու միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Կարեն Յուրիի Հովսեփյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 268/2 հասցեի 396.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2711851 /երկու միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Կարեն Յուրիի Հովսեփյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |