Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ժիրայր Էդիկի Եսայանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 1/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 348.0քմ հողամասին կից գտնվող /Մոլդովական փողոց թիվ 1/10 հասցեի/ 43.1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 43.1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 1/10 հասցեի 43.1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 294559 /երկու հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Ժիրայր Էդիկի Եսայանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 1/10 հասցեի 43.1քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 294559 /երկու հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Ժիրայր Էդիկի Եսայանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |