Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարեն Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 15-րդ փողոց թիվ 10 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի 15-րդ փողոց թիվ 10 հասցեի հողամասից առանձնացվող 0.02802հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 15-րդ փողոց թիվ 10/1, իսկ մնացած 0.02198հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 15-րդ փողոց թիվ 10։
2.Պարտավորեցնել քաղ. Կարեն Թամրազյանին․
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: