Դիլիջանում 2018թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Դիլիջան համայնքում 2018թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Ընտանիքի անդամներ և զավակներ»/բաժին 10 , խումբ 04, դաս 01, հոդված 4729/ հատկացնել 4000000 դրամ: 2. Գումարները տրամադրել նորածին երեխաների ընտանիքի մայրերին, ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար 10000 դրամ գումարի չափով:
|