Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2112-Նորոշմամբ ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 56298700 ՀՀ դրամ։ Նշված գումարից 2020թ․ վճարվել է 48924741 դրամ, իսկ մնացած 7373959 ՀՀ դրամ գումարի վճարումը տեղափոխվել է 2021թ․, ուստի Դիլիջան համայնքի 2021թ․ բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 7373959 ՀՀ դրամ: «09-01-01-Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 7373959 ՀՀ դրամ: |