Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 8, 9, 10 և 11 հոդվածների պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Դիլիջան համայնքի տարածքում 2017թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ ըստ գոտիավորման, որոնց վերաբերյալ հավելվածը կցվում է:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: |