Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում Համահայկական ամառային 7-րդ խաղերին Դիլիջան համայնքի պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 7-րդ Համահայկական խաղերին Դիլիջան համայնքի պատվիրակության մասնակցությունն ապահովելու և մարզազգեստի գնման նպատակով 1. Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի պահուստային ֆոնդից /հոդված 4891/ հատկացնել 1760000 դրամ «Այլ մշակութային կազմակերպություններ»/ բաժին 08խումբ 02 դաս 04/ հոդված-4221-1000000 դրամ և հոդված 4261-760000 դրամ: |