Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.2-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով «Վալտեր Մխիթարյան Արմենակի» անհատ ձեռնարկատեր «Եվգենյա Ալիխանյան Ռուբենի», «Լուսինե Սահակյան Գագիկի», «Արտ Պետրոլ», «Կամօյլ», «Ֆլեշ Էքսպրես», «Հ և Տ Հակոբյաններ», «Աուրելիա» և «Սրճարան համար 2 » ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝
1.Բավարարել «Վալտեր Մխիթարյան Արմենակի» հայտը և տալ այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Եվգենյա Ալիխանյան Ռուբենի» դիմում-հայտը տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
3.Բավարարել դիմում-հայտը և «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։
4.Բավարարել դիմում-հայտը և «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկ վառելիքների մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։
5.Բավարարել դիմում-հայտը և «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերությանը տրամադրել ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն 2025 թվականի համար։
6.Բավարարել դիմում-հայտը և «Կալօյլ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։
7.Բավարարել դիմում-հայտը և «Կամօյլ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկ վառելիքների մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։
8.Բավարարել դիմում-հայտը և «Կամօյլ» ՍՊ ընկերությանը տրամադրել ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն 2025 թվականի համար։
9.Բավարարել դիմում-հայտը և «Ֆլեշ Էքսպրես» ՍՊ ընկերությանը տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
10.Բավարարել դիմում-հայտը և «Ֆլեշ Էքսպրես» ՍՊ ընկերությանը տրամադրել ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն 2025 թվականի համար։
11.Բավարարել դիմում-հայտը և «Ֆլեշ Էքսպրես» ՍՊ ընկերությանը տրամադրել տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։
12.Բավարարել դիմում-հայտը և «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊ ընկերությանը տրամադրել ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
13.Բավարարել դիմում-հայտը և «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Դիլիջան» անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն 2025թվականի համար։
14.Բավարարել դիմում-հայտը և «Աուրելիա» ՍՊ ընկերությանը տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2025- 31.03.2025թ-ի ժամանակահատվածի համար։
15.Բավարարել դիմում-հայտը և «Աուրելիա» ՍՊ ընկերությանը տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.12.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։
16.Բավարարել դիմում-հայտը և «Սրճարան համար 2» ՍՊ ընկերությանը տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
17.Բավարարել դիմում-հայտը և «Սրճարան համար 2» ՍՊ ընկերությանը տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.12.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
18.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Լուսինե Սահակյան Գագիկի» դիմում-հայտը տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։
19.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
20.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։