Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2024 թ.

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն 2024թ. հունիսի 10-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 3-րդ փողոց թիվ 1 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի 1/7-րդի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Վլադիսլավ Անդրոնիկի Սահակյանը: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին` նշված բնակելի տան սպասարկման տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 1230 քմ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան և օժանդակ շինության ձևափոխությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Վլադիսլավ Անդրոնիկի Սահակյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Հաստատել Դիլիջան համայնքի Հովք գյուղի 3-րդ փողոց 1 հասցեի բնակելի տան 11-044-0009-0010 ծածկագրով տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 1230քմ մակերեսով քաղ.  Վլադիսլավ Անդրոնիկի Սահակյանի  (ծնված 23.08.1955թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան և օժանդակ շինության ձևափոխությունների նկատմամբ ճանաչել քաղ. Վլադիսլավ Անդրոնիկի Սահակյանի  (ծնված 23.08.1955թ.) սեփականության իրավունքը:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին 
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՂԴԱԼՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner