Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 5/5 ՀԱՍՑԵԻ 20.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմեն Լևոնի Գրիգորյանը՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 5 շենքին հարակից տարածքում մինչև 20.0քմ հողամաս, ավտոտնակի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 5/5 հասցեի 20.0քմ հողամասը, կառուցապատման իրավունքով, մինչև 2050թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Արմեն Լևոնի Գրիգորյանին: 
Հանձնաժողովը նշում է, որ Մոլդովական փողոց, թիվ 5/5 հասցեի 20.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի Բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 29012025-11-0041/:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 46.2 կետի ա) ենթակետի, Դիլիջան համայնքի ավագանու 2009թ. ապրիլի 28-ի թիվ 72-Ն որոշման  պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 5/5 հասցեի 20.0քմ հողամասը, ավտոտնակի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, տարեկան 20000 դրամ վճարի չափով, մինչև 2050թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Արմեն Լևոնի Գրիգորյանին:
2. Քաղաքացու հետ կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր,  որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման: Երկամսյա ժամկետում պետական գրանցում չկատարելու դեպքում սույն որոշումը չեղյալ է ճանաչվում:
3. Տրամադրվող հողամասի կառուցապատման նպատակով, քաղաքացուն տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
4. Պարտավորեցնել քաղ. Արմեն Գրիգորյանին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) Նախագծային փաստաթղթերը կազմել Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետում:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner