Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 23-ի թիվ 931-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նադյա Վահանի Գոգչյանի կողմից ինքնակամ կառուցված 18․2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 23112023-11-0038/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նադյա Գոգչյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/12 հասցեի ավտոտնակը՝ 18․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․2քմ հողամասը, համապատասխանաբար, 49595 դրամ և 191352 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18․2քմ հողամասը քաղ. Նադյա Վահանի Գոգչյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/12 հասցեի ավտոտնակը՝ 18․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․2քմ հողամասը, համապատասխանաբար, 49595 դրամ և 191352 դրամ արժեքներով քաղ. Նադյա Վահանի Գոգչյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |