Դիլիջան համայնքում սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի <Սոցիալական հատուկ արտոնություններ> /բաժին 10 խումբ 7, դաս 1/ 4729 հոդվածից հատկացնելով 4000000 դրամ:
|