2019թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 1200000/տասներկու միլիոն / ՀՀ դրամն ուղղել՝
08-02-03 «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածին 12000000/տասներկու միլիոն/ ՀՀ դրամ