Համաձայն 2025թ․ փետրվարի 20-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 7 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացիներ Մելանյա Վարդկեսի Բալինյանին, Աիդա Ռադիկի Գրիգորյանին և Աշոտ Գրիգորյանին, որի 1/3 բաժնի համար ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս չի տրված: Քաղաքացիներ Մելանյա Վարդկեսի Բալինյանը և Աիդա Ռադիկի Գրիգորյանը դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Գայի փողոց թիվ 7 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 665.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 699.7քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է մինչև 300.0քմ, որը բավարար է Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով տիրապետողի սեփականության իրավունքը ճանաչելու համար /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների և օժանդակ շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով վերոնշյալ քաղաքացիները ձեռք են բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 7 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի, բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղաքացի Մելանյա Վարդկեսի Բալինյանի (ծնված 15.04.1950թ.), Աիդա Ռադիկի Գրիգորյանի (ծնված 02.03.1974թ.) և Աշոտ Գրիգորյանի (որի 1/3 բաժնի համար ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս չի տրված) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 7 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 699.7քմ:
2.Պարտավորեցնել քաղ․ համասեփականատերերին․
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: